Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Քֆուրն ու ծեծը դարձել են քաղաքական կատեգորիա

Քֆուրն ու ծեծը դարձել են քաղաքական կատեգորիա
21.12.2014 | 17:31

Երեկ ծեծի է ենթարկվել ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը: Դրանից մեկ օր առաջ նա կառավարության շենքի մոտ հայհոյում էր երկրի նախագահին, նրան պաշտպանած գեներալին: Ծեծը, բնակաբար, չեմ արդարացնում ու ընդդիմախոսի բերանը փակելու ամենազազրելի միջոցն եմ համարում: Մյուս կողմից, չեմ կարող չնկատել այն պատճառահետևանքային կապը, որ կա, առկա է հայհոյախոսության ու դրան ուժով պատասխանելու, հակադրվելու գայթակղության միջև: Այնպիսի տպավորություն է, որ վերադառնում ենք ոչ վաղ անցյալի իրականություն, որում թունդ հայհոյանքը նույնանում էր արմատական ընդդիմախոսության, իսկ ուժային հաշվեհարդարը՝ իշխանությանը հաճոյանալու հետ: Այնպիսի տպավորություն է, որ իշխանության ու ընդդիմության ճամբարներում առաջին պլան են մղվել մարդիկ, ուժեր, որոնք շահագրգռված են անտագոնիզմով, միմյանց ոչնչացնելու մոլուցքով: Մի հարցում գեներալ Սեյրանի հետ իսկապես համաձայն եմ. արդյո՞ք հնարավոր չէ խիստ քննադատել նախագահին, նրա իրականացրած քաղաքականությունը, սակայն դա անել քաղաքակիրթ, քաղաքական լեզվով՝ առանց նրա անձը, նրա ընտանիքի անդամներին հիշելու: Իհարկե, հնարավոր է, բայց այդպես կարող է անել միայն մարդը, ով ունի կայուն սկզբունքներ, բարոյականություն, արժեքային համակարգ, ասելիք: Իսկ ասելիք չունեցողը տառապում է ինքնահաստատման, իրեն ցույց տալու մոլուցքով, գայթակղությամբ, որ իրեն ցույց տան ու ասեն՝ տեսեք, թե ինչ դուխով տղա է: Նույն անասնական բնազդով են առաջնորդվում մարդիկ, ովքեր իբր թե պաշտպանում են նախագահի թասիբը, իսկ իրականում օգտագործում են նրա անունն ու սրան-նրան, այս կամ այն պատահականությանը պատի տակ ծեծելով, փորձում են հաճոյանալ, քծնել, վեր բարձրանալ, սողալ մի սանդղակով, որ կոչվում է իշխանություն:
Իրականում քաղաքականությունը վերջանում է այնտեղ, որտեղ կա հայհոյանք ու ծեծ: Հիմա նունյիսկ գնահատականներ չեմ ուզում հնչեցնել, որովհետև հայհոյողի ու ծեծողի վարքով պետք է զբաղվի ոչ թե քաղաքագետը, այլ՝ միանգամայն ուրիշ մասնագետ:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1111

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ